Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հերթական դասընթացը լրագրողների համար

ՀՀ առողջապահության նախարարությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR) ծրագրի ֆինանսավորմամբ մայիսի 19-ին և 20-ին Աղվերանում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել է դասընթաց նվիրված ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների և կանխարգելման հարցերին:

 

Դասընթացի շրջանակներում մասնագետները ներկայացնել են ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը աշխարհում  և Հայաստանում, և դրանց բեռը առողջապահական համակարգի համար, ծխախոտի օգտագործումը և ալկոհոլի չարաշահումը որպես վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոններ, երկրորդային ծխի դերը ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման հարցում:

 

Համաձայն վիճակագրության` մահերի 90 տոկոսը Հայաստանում բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին, դրանք են` սրտանոթային և շնչառական հիվանդությունները, շաքարային դիաբետը, քաղցկեղը և այլն:

 

Ըստ բանախոսների` Հայաստանում տղամարդկանց շրջանում մահացության պատճառներից են շնչափողի, թոքի, իսկ կանանց մոտ` կրծքագեղձի, մարմնի քաղցկեղը: Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարելի ռիսկի գործոններ են ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը: Թոքի քաղցկեղը նորագոյացությունների մեջ համարվում է բացարձակ լիդերը:

 

ԱՄՆ ՄԶԳ/ HS-STAR  ծրագրի որակի բարելավման թիմի ղեկավար Կարինե Աբելյանի խոսքով` Հայաստանում  ծխելու հետ կապված գիտելիքի խնդիր չունենք, ունենք վարքագծի խնդիր:

 

«Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի վերաբերյալ 2010  թվականի իրականացված հետազոտության համաձայն` ծխող հայ տղամարդկանց թիվը ամենաբարձրն է հարևան երկրների համեմատ»,-ասել է նա: Աբելյանի խոսքով` կանոնավոր ծխելը կարող է նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը, սրտանոթային հիվանդությունների զարգացմանը, ծայրամասային անոթների ախտահարմանը, կյանքի տևողության և որակի նվազեցման:

 

Ներկայացվել են նաև ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները, որպես հանրային առողջապահության կարևորագույն խնդիր, լրատվամիջոցների դերը այդ խնդիրների լուսաբանման հարցում, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության պակասը որպես ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոն և սթրեսի կառավարումը որպես առողջ ապրելակերպի բաղադրիչ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ